Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՔՄ-ն 3 դրվագով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազությանը` УАЗ-ի միջադեպի վերաբերյալ

Ապրիլ 23,2024 13:25

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ։

1-ին դրվագը վերաբերում է ավտոմոբիլի վարորդի կողմից խաղաղ ցուցարարներին վրաերթելու փորձի հետ։ ՔՕ հոդված 236 (hավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը)։

2-րդ դրվագը կապված է ոստիկանների կողմից УАЗ-ի վրաերթի փորձը չկասեցնելու, դրան չհակազդելու հետ։ ՔՕ հոդված 446 (պաշտոնեական անփութությունը)։

3-րդ դրվագը կապված է միջադեպի վայրում ընդհանրապես չգտնված Մկրտչյան Հենրիկին, Ասատրյան Գոռին և Ղազարյան Հովսեփին ակնհայտ ապօրինի ձերբակալելու հետ։ ՔՕ հոդված 478 (ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը)։

Հ.Գ. Քանի որ Հայաստանում արդեն այնպիսի վիճակ է, որ ցուցարարների վրա մեքենա քշողի փոխարեն ցուցարարներն են ձերբակալվում` ներպետական գործիքները սպառելուց հետո մենք չենք վարանելու գործածել միջազգային ջատագովության բոլոր գործիքները` ապօրինի քրեական հետապնդմանը հակազդելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930