Sputnik Արմենիա. Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով` ձեր մուտքն արգելված է։ Նա հացադուլ է հայտարարել։
«Ինձ երեկ զանգել է մի մարդ ու ասել, որ ես այն նույն ցուցակի մեջ եմ, ինչ Մուրադ Փափազյանը և մյուսները, որոնց մուտքը ՀՀ արգելված է։ Թե ինչ կապ ունեմ ես այդ մարդկանց հետ, չեմ հասկանում, մանավանդ կուսակցական չեմ»,– Sputnik Արմենիային ասաց նա։
Լրագրողը համոզված է, որ սա քաղաքական հարց է, քանի որ ինքը Ոսկեպարում շուրջ մեկ ամիս տեսանյութեր է պատրաստել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: