Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան կրկին քշեց ցուցարարների վրա

Ապրիլ 23,2024 12:21

Տեղեկացրել ենք, բավական լարված իրավիճակ է Նոյեմբերյան քաղաքում։ Մարդիկ հավաքված են Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնին հարող հրապարակում։ Նրանք բողոքում են անօրինական սահմանազատման-սահմանագծման դեմ։ Ոստիկանները ժամանակ տվեցին հավաքվածներին՝ հեռանալու, այլապես իրենք սպառնում են ցրել ցույցը։

Տեղում հայտնվեց ԵԿՄ-ի մեքենա, որը, ինչպես հետո պարզվեց, կրկին քշել է ցուցարարների վրա։

Բնակիչներից մեկը լուրջ վնասվածք է ստացել՝ գլխի շրջանում, մեկ այլ քաղաքացու էլ ոտքն է կոտրվել։ Այդ ամենը եղել է ոստիկանների ներկայությամբ։

Ցուցարարները չեն հեռանում, նրանք պայմանավորվեցին լուռ մնալ, չխոսել, չանել որեւէ գործողություն, որը ոստիկանները կարող են սադրանք որակել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկաններից պահանջում է, որպեսզի պատասխանատվության ենթարկվի ԵԿՄ տարբերանշանով մեքենայի վարորդը։ Նա պնդում է, որ նույն մեքենայով նույն վարորդն էր, որ մխրճվել էր ցուցարարների մեջ։ Խոսքը Տավուշի ԵԿՄ տարածքային ստորաբաժման պատասխանատու Յուրա Հարությունյանի մասին է, որը Բագրատաշենում մեքենան վարել էր ճանապարհը փակածների վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Նժդեհը երբ գրել է հայի տականքի մասին, դա այսօր մեծ ճշտությամբ համապատասխանում է նաև իրեն “երկրապահ” հորջորջող թուրքապահ յուրա հարությունյանին։ Կարելի է ենթադրել, որ այդ տականքի երակներով թուրքի արյուն է հոսում։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930