Այս պահին բավական լարված իրավիճակ է Նոյեմբերյան քաղաքում։ Բավական թվով մարդիկ հավաքված են Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնին հարող հրապարակում։ Նրանք բողոքում են անօրինական սահմանազատման-սահմանագծման դեմ։
Ոստիկանները ժամանակ տվեցին հավաքվածներին հեռանալու, այլապես իրենք սպառնում են ցրել ցույցը։
Ներկաները լրագրողներին հորդորում են՝ իրենց չնկարահանել։ Մարդիկ խուսափում են տեսախցիկների առաջ խոսելուց, անգամ երեւալուց, քանի որ «գալիս հավաքում՝ տանում են»։
Լրագրողներին՝ հեռավորության վրա, հաջողվեց արձանագրել, որ ԵԿՄ-ի ավտոմեքենա հայտնվեց ցուցարարների շրջանում։Մարդիկ փակեցին նրա ճանապարհը։ Իրավիճակն ավելի լարվեց։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ