Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների թուլակամության ֆոնին ադրբեջանական կողմը ռազմական առավելությունը զուգակցեց դիվանագիտական հաջողություններով. «Փաստ»

Ապրիլ 23,2024 11:01
zinvor

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանն, ի դեմս Հայաստանի գործող իշխանությունների, իր համար «հնարավորություն» է տեսել՝ իրականացնելու տասնամյակների իր երազանքը, այն է՝ քիչ-քիչ Հայաստանը թուլացնել ու կտոր առ կտոր պոկել, ինչը չէր կարողանա միանգամից կյանքի կոչել։ Ավելին, մինչև 2018 թվականը նույնիսկ ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել վերջին երեք տարում տեղի ունեցողի մի փոքր մասն անգամ: Իսկ ինչպե՞ս այս ամենը հնարավոր դարձավ։ Մի պարզ պատճառով. Հայաստանի իշխանությունների պարտվողականության, զիջողականության, թուլակամության ֆոնին ադրբեջանական կողմը ռազմական առավելությունը զուգակցեց դիվանագիտական հաջողություններով։

Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, թե Քարվաճառը իրենց է հանձնվել առանց ռազմական գործողության, որի ժամանակ իրենք մեծ կորուստներ կարող էին ունենալ՝ հաշվի առնելով այդ շրջանի ռազմավարական դիրքը։ Այլ կերպ ասած՝ Արցախի տարածքների մի զգալի մասը հանձնվեց 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Այնինչ, Ադրբեջանը կարող էր լուրջ դժվարություններ ունենալ այդ տարածքները ռազմական ուժի միջոցով ձեռք բերելու հետ կապված։ Բայց որոշակի փաստաթղթի առկայության պայմաններում Բաքուն նաև իրավական առումով է լեգիտիմացնում իր կողմից տարածքների բռնազավթումը։

Հիմա էլ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին։ Նախատեսվում է, որ սահմանազատման գործընթացը կարգավորվելու է Ալմա Աթայի հռչակագրով։ Այսինքն՝ այն սահմանն է վերականգնվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որը գոյություն է ունեցել 1991 թվականի դրությամբ։

Իրականում ոչ մի երաշխիք չկա, որ Տավուշի գյուղերի հանձնումից հետո Ադրբեջանը ընդառաջ է գնալու հայկական անկլավները վերադարձնելու ուղղությամբ ու, առավել ևս, նոր տարածքային պահանջներ չի ներկայացնելու։ Չմոռանանք նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը մնում է թուրք-ադրբեջանական օրակարգում։ Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը կատարած կլինի Ալմա Աթայի հռչակագրի հիմքով իր ստանձնած «պարտավորությունները», Ադրբեջանն արդեն մի կողմ կնետի այդ հռչակագիրը, ինչպես կատարեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, քանի որ այդ հայտարարության մեջ չկա որևէ կետ, որը Բաքուն կատարել է։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930