Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նույնն է, որ մենք Արեւմտյան Հայաստանի տեղանուններն արտաբերենք ու պահանջենք մեզ հանձնել մեր պատմական հայրենիքը. «Հրապարակ»

Ապրիլ 23,2024 10:39

Կային վճռորոշ պահեր, երբ ազգի մտածող մասը կարող էր կանգնեցնել վերահաս արհավիրքը: Եվ այդ վճռորոշ պահն անգամ 2020-ի նոյեմբերի 10-ը չէր:

Ըստ իս, շատ ավելի կարեւոր պահեր են եղել: Օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը, երբ մի օրվա մեջ ադրբեջանական զինուժը եկավ, փակեց ճանապարհը` հայտարարելով, որ դրա 21 կիլոմետրանոց հատվածն անցնում է իր տարածքով, եւ այս իշխանությունը կամովին զիջեց դա ու սկսեց շրջանցող ճանապարհ կառուցել, որը մինչ օրս անգամ հեռավոր համեմատության եզր չունի Գորիս-Կապան մայրուղու հետ: Մյուս վճռական պահը, երբ պետք է զգայինք վերահաս վտանգը, այն օրն էր, երբ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական տեղանուններ հնչեցրեց` Չայզամի ու չգիտեմինչ գրողուցավ, հետո այլ ադրբեջանական տեղանուններ էլ հնչեցին` Խեյրիմլի եւ այլն: Տեղանուններ, որտեղ տասնամյակներով մարդ չի ապրել, բայց, չգիտես ինչու, ոմանք դրանք գյուղ են կոչում եւ մարդկանց գլխում ամրագրում դրանք հանձնելու անհրաժեշտությունը: Նույնն է, որ մենք Արեւմտյան Հայաստանի տեղանուններն արտաբերենք ու պահանջենք մեզ հանձնել մեր պատմական հայրենիքը:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930