Բաաաա…. Իշխանությունները Չախֆեյքպոակմոակին «ֆաս» հրաման են տվել: Երեկվանից մի կծել է, որ կծում են Տավուշի մարզում գյուղեր հանձնելու գործընթացին դեմ գնացողներին:
Հատկապես եկեղեցուն են կծում: Ոտից, ձեռից: Բա չեք ասի՞, դրանք ագենտներ են: Տավուշի մարզի թեմի առաջնորդը նաղդ ԿԳԲ-ի ագենտ է: Բոլոր իշխանական լրատվամիջոցներում սա տարածում են: Շիրակի թեմի առաջնորդն էլ… նա էլ է ռուսական հատուկ ծառայությունների գործակալ:
Գարեգին կաթողիկոսն ընդհանրապես դև է, վիշապ, էն գլխից ներդրված ական, մենակ տեսնեք՝ ինչեր են գրում:
Ու էս որ Տավուշի մարզում ինչ-որ մարդիկ, ուժեր փորձում են խոչընդոտել հանձնվող տարածքների ականազերծմանը, դրանք հո ինչ-որ պատահական մարդիկ չե՞ն: Դրանք Պուտինի կողմից կառավարվող մութ ուժեր են, բայց լույս տվող անուններով: Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դաշնակ, պուտլեր… էնքան անուն են տվել, սաղ խառնեցինք:
Կարդացեք նաև
Այսինքն, կարող են հանգիստ Հայաստանը վերացնել, ով դեմ լինի, ասեն՝ Պուտինի ագենտներն են:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում
“Բռնեք գողին” գոռում է գողը, մատով ցույց տալով այն անձին, որին ինքը կողոպտել է, որպեսզի հեշտությամբ ճողոպրի։