Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Խոսքը Տավուշի այն դիրքերը հանձնելու մասին է, որոնք Ադրբեջանը 2020 թվականին ուզում էր գրավել»

Ապրիլ 23,2024 00:30

Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Տավուշի մարզում Հայաստանի սահմանները փոփոխելու իշխանության գործողություններին՝ հիշեցրեց, որ խոսքը Տավուշի այն դիրքերի մասին է, որտեղ 2020 թվականի հուլիսին ադրբեջանցիները փորձում էին գրավել, որտեղ մարտական գործողություններ են ծավալվել, ու Նիկոլ Փաշինյանը դա ներկայացրել է որպես իր հերոսական սխրանք։

«ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասում էր, թե Նիկոլն անձամբ է ղեկավարել մարտական գործողությունները, երբ Գրիգորի Խաչատուրովը չի թողել այնտեղ որեւէ մեկը մոտենա։ Խաչատուրովը հաղթեց ու դրա համար էլ գեներալը հիմա այլընտրանքային խափանման միջոցի տակ է, որովհետեւ մեր հողերը պաշտպանող հայրենասեր գեներալ է»,-ասաց նա։

Էդգար Ղազարյանը նաեւ կարծիք հայտնեց, թե ինչի համար պայթեցվեց ՊՆ նախկին շենքը, որտեղ ընտանիքներով բնակություն էին հաստատել պատերազմի մասնակիցները, պայմանագրային զինծառայողները։ «Նրանց դուրս հանեցին՝ պատճառաբանելով, թե շենքը պիտի վերանորոգեն ու տան ՊԵԿ-ին։ Բայց պայթեցրին։ Ալիեւը Ստեփանակերտում հիմնահատակ քանդեց Արցախի ազատամարտի վետերանների շենքը, ԱԺ շենքը։ Բնականաբար, այստեղ էլ ֆիզիկապես գոյություն ունենալ չէր կարող այն շենքը, որտեղից Արցախի հաղթանակները ղեկավարել է Վազգեն Սարգսյանը»,- ասաց բանախոսը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930