Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ատելության կեղծ թիրախները

Ապրիլ 23,2024 10:00

Քաղաքական կոնյունկտուրան այսօր պահանջում է լինել հակառուս: Բոլոր այն մարդիկ, որոնք ընդդիմանում են ներկայիս իշխանություններին, պարզվում է, «Կրեմլի գործակալներ» են: Այդ ալիքի վրա իշխանությունների աչքը մտնելու ամենահեշտ տարբերակը ռուսների մասին մի երկու «քաղցր խոսք» ասելն է:

Ես հատուկ սահմանագիծ եմ դնում մի կողմից Պուտինի մարդակեր քաղաքականության եւ մյուս կողմից Ռուսաստանի, ռուս ժողովրդի եւ ռուսական մշակույթի միջեւ: Այդ մշակույթի ՝ վաղուց արդեն կյանքից հեռացած գործիչները որեւէ պատասխանատվություն չեն կրում ո՛չ Ուկրաինայի վրա հարձակվելու, ո՛չ էլ Արցախում ՌԴ խաղաղապահների անպատիվ գործողությունների համար:  Մանավանդ, կարծում եմ, պետք է պահպանել այն հարստությունը, որը կուտակվել է մեր երկու ազգերի մշակութային շփումների ժամանակ: Ինձ չի թվում, որ խելամիտ է նրանից հրաժարվելը:

…Ուկրաինայում բուռն բանավեճեր են գնում Միխայիլ Բուլգակովի շուրջ: 20-րդ դարի նշանավոր գրողը ծնվել է եւ իր կյանքի առաջին կեսն անցկացրել է Կիեւում: Ես լինեի ուկրաինացիների տեղը, Բուլգակովին ռուսներին չէի «հանձնի»: Ռուսական կայսրության եւ Խորհրդային Միության մշակութային ժառանգությունը պատկանում է բոլորիս՝ անկախ նրանից, թե որ արվեստագետը ժամանակին ինչ է ասել այս կամ այն կոնկրետ հարցով: Բուլգակովի տուն-թանգարանը, կարծում եմ, մտնում է Կիեւի «բրենդի» մեջ:

…Հայաստանի անկախության առաջին տարիներին ոտնձգությունների թիրախ դարձավ Երեւանում Չեխովի արձանը: Հակառուսականության այդ բռնկմանը, այդ գավառամիտ ինքնահաստատմանը Երրորդ հանրապետության առաջին իշխանությունը, բարեբախտաբար «տոն չտվեց»:

Նույն Չեխովի հերոսներից մեկն ասում էր. «Սերը, բարեկամությունը, հարգանքն այնքան չեն համախմբում մարդկանց, որքան ինչ-որ բանի հանդեպ ատելությունը»: Փաշինյանն այս օրերին, կատարելով Ալիեւի հերթական պահանջը, եւս մի քայլ է անում, որը հարվածի տակ է դնում մեր պետության անվտանգությունը: Ինչո՞ւ է դա նրան հաջողվում: Նաեւ այն պատճառով, որ նրան հաջողվել է հասարակության մեջ ատելություն սերմանել եւ այդ ատելության համար կեղծ թիրախներ գտնել:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ես ապրել եմ ռուսների մեջ` ատելությունը բնորոշ չէ նրանց: Երևի որովհետև հյուսիսի ժողովուրդ է: Չեխովից մեջբերումը շատ տեղին էր` նիկոլը ատելության մեքենան օգտագործում է 24x365x… ‘Մերժել-ատել ղարաբաղցիներին’ ծնեց քպական թիմը, մերժել-ատել Սերժին, Ռոբին տվեց իշխանուտյուն, մերժել-ատել ռուսին հարմարեցրեց արևմուտքի պատվիրատուներին, մերժել-ատել հայրենիքը (պատմությունը, հայ եկեղեցին, մատենագրությունը, լեզուն…) մերձեցրեց թուրք պատվիրատուներին: Ատելությունը որպես քաղաքական գործիք կիրառելում նիկոլը, ինչպես ասում են, թքել անցել է և հիտլերին և պուտինին, …Նա օգտագործել այն իր ազգը ասֆալտին փռելու համար:
    Հա, սեր կա` սիրում են իրենց, իրենցը:
    Զավեշտալին այն է, որ ատելության մեխանիզմը հրամցվում է սիրո ճռճռան փաթեթավորումով ու հայ մարդը աչքերը բաց, ընդունում է:

  2. Հ.Շ. says:

    Սակայն ներկայի ռուս ժողովուրդը, մեծամասնութեամբ, գոհ է՝ իր հրէշային ղեկավարով…

    Նոյնիսկ, հպարտ:

  3. Տարօրինակ բան ասացիք` ‘ներկայիս …ժողովուրդը’: Չկա այդպիսի բան, անցյալի, ներկայիս, ապագայի հայ, ռուս, ֆրանսիացի… ժողովուրդ: Նկարագիրը նույնն է: Ինչ մշակույթ է ստեղծում, արարիչ է թե ոչ, ինչ չափով է մասնակից հոգևոր արժեքների համամարդկային գանձարանում: Իհարկե, ժամանակ առ զամանակ այս կամ այն շերտի ձայնը ավելի բարձր է հնչում… Իսկ թե պուտինը հրեշ է թե ոչ, ինձ համար դարձել է հարցական նիկոլ, նետանյահու ճանաչելուց հետո: Կրկնվեմ. պուտինը իր իսկ ազգը չի փռում գետնին ու շատ կներեք ‘շինում’ (սա նիկոլի ասածն է): Ի դեպ. զելենսկին էլ է դա անում վերջերս Կիևի փողոցներում: Մի գուցե ներկայիս երիտասարդ առաջնորդները այլ արժեքներ են դաստիրակվել իրենց մոր կաթի հետ: Չգիտեմ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930