Aravot.am-ի տեղեկություններով՝ քիմիկների զորամասի գործով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը կշարունակվի նաեւ վաղը:
Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում Գասպարյանը որպես վկա հարցաքննվել է:
Լրագրողներին թույլ չեն տվել ներկա գտնվել հարցաքննությանը, այն անցել է դռնփակ եւ դատական նիստի բոլոր մասնակիցները համապատասխան թուղթ են ստորագրել, որ պահպանելու են նիստի գաղտնիությունը:
Այս մասին մեզ հայտնեց զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը: Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ Գասպարյանի՝ այսօր տված ցուցմունքից ծնողները գոհ են մնացել, թե հատկապես ինչ առումով, մեր զրուցակիցը չկարողացավ մանրամասնել: Նա նաեւ հայտնեց, որ այսօրվա հարցաքննությունը հույս է ներշնչել, որ մեղավորները պատժվելու են:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ