Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար

Ապրիլ 22,2024 21:21

ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

– Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվում է մի տեսանյութ, համաձայն որի ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Հակարի կամրջով մտել է ՀՀ տարածք եւ շարժվել դեպի Գորիս: Ո՞րն է այս տեղաշարժի նպատակը:

– ԼՂ-ում տեղակայվելու եւ խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախբմին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել Գորիսում եւ Սիսիանում: Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ: Քանի որ ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն չի կարող մնալ նաեւ Հայաստանի Հանրապետությունում: ԼՂ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ինչպես շուրջ 1 դար առաջ, այնպես էլ հիմա, Ռուսաստանը նահանջում է Հայաստանից ու թուրքին քսի է տալու հայերի վրա, որ պատերազմող Հայաստանի թուլանալուց հետո վերադառնա ու “փրկի” Հայաստանը և հայերի “խնդրանքով” Հայաստանը միացնի Ռուսաստան – Բելառուս միությանը։

  2. Նախ, Հայ մարդ. Դուք չեք ասում ոչ մի օգտակար բան հայի համար: Պարզապես ատելություն ունեք ռուսների հանդեպ ու թուրքերին ներկայացնում եք որպես մանիպուլյացիայի առարկա և ոչ մարդասպաններ: Հայաստանին էլ ներկայացնում եք որպես միայն թուլացող… Ո՞ւմ մարգարեն եք:

    Ինչևե: Իշխանությունը ինչպես միշտ ստում է, բայց տեղ թողնում որ հետո ասի ‘բա մենք…’: Այո, խաղապահները կհեռանան, բայց ոչ շուտ քան նիկոլը, արմենչիկը, արագած միրզոյանը կհամոզվեն որ Սյունիքի ողնաշարը ջարդած է ու բնակչությունը ‘խաղաղ ձևով’ կլքի հայրենիքը: Այ դրանից հետո, իսկապես խաղապահները կգնան (ինչպես եղավ Արցախում) ու նիկոլները կասեն ‘դե մենք ինչ կապ ունենք…’

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930