Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյան. Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները

Ապրիլ 22,2024 20:33

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 22-ին անվտանգ համացանցին և անձնական տվյալների պաշտպանությանը նվիրված միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով։

Մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ  Լևոն Բալյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդ» հայաստանյան ծրագրերի համակարգող, տարածաշրջանային ծրագրի ղեկավար Հրաչ Յարմալոյանը, տարբեր դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ։

Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները։ Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելիս կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելիս պետք է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։

«Հարկ է փաստել, որ մենք շատ քիչ ենք ուշադրություն դարձնում անձնական տվյալների պաշտպանությանը, ոլորտում անվտանգության ապահովմանը և իրավունքի նշված բնագավառի կատարելագործմանը: Անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել  անձնական տվյալների պաշտպանության ոլորտում  երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ, իրականացել հանրային իրազեկման արշավներ,  կայուն և շարունակական վերապատրաստումներ լրագրողների, հանրային իշխանության մարմինների ներկայացուցիչների համար` յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխաների առնչությամբ հրապարակումների պատրաստման ու այդ համատեքստում անձնական տվյալների պաշտպանության  վերաբերյալ»,-նշել է Անահիտ Մանասյանը։

Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Ի՞նչ գիտի համացանցն իմ մասին» խորագրով ստեղծագործական աշխատանքների համապետական մրցույթի արդյունքները: Տեղի է ունեցել նաև «Երեխաների նկարները համացանցում. Հրապարակել՝ առանց վնասելու» ուղեցույցի և բուկլետի շնորհանդեսը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Մարդու իրավունքների ձևական պաշտպան, քո շեֆ նիկոլն այս պահին տավուշցիների իրավունքը ոտնահարում է – նրանց հողերը առանց հանրաքվեի տալիս է թուրքին։ Դե պաշտպանիր տավուշցիների սահմանադրական իրավունքը։ Դուխդ չի հերիքում?, նիկոլից շատ ես? վախենում, թե? պաշտոնիդ վրա դողում ես։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930