Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր Տավուշն է, վաղը կլինի Շիրակը»․ ի նշան բողոքի՝ շիրակցիները փակել էին Բավրայի անցակետը

Ապրիլ 22,2024 19:01

Այսօր կեսօրին՝ ժամը 14․00-ից մինչև 15․00-ի սահմաններում, Շիրակի մարզի մի խումբ քաղաքացիներ Բավրա գյուղի միջպետական անցակետում փակել են ՀՀ-Վրաստան մայրուղին՝ ի զորակցություն տավուշցիների ու ի պաշպանություն հայրենիքի։

Aravot.am-ի հետ զրույցում ցույցի մասնակիցներից մեկը՝ Գյումրու ՀՅԴ ներկայացուցիչ Արա Նախշքարյանն ասաց, որ սա զուտ քաղաքացիական անհնազանդության ակցիա է, որով Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչներին և աշխարհասփյուռ համայն հայությանը  ցույց են տվել, թե կոչնակը հնչել է, թեև, ըստ նրա, ուշացել ենք։

«Սա քաղաքական ակցիա չէր, կուսակցականություն չկար, թեև տարբեր կուսակցություններից ևս տարբեր ներկայացուցիչներ ևս կային, բայց մեծ մասը հայրենիքի մասին մտահոգ քաղաքացիներ էին։

Որևէ սադրանք, ավելորդ միջադեպ չի եղել, այն վարորդները, որոնք ճանապարհի փակ լինելու պատճառով չէին կարողանում անցնել, բացարձակապես չեն դժգոհել, նրանք ևս իրենց լուռ համաձայնությամբ միացել են հայրենիքի փրկությանը։ Մոտ 45 րոպե փակ է մնացել ճանապարհը։

Մեր նպատակը իշխանության ձեռքը բռնելն է, ժողովրդին արթնանալու կոչ անելն է, այսօր Տավուշն է, վաղը Շիրակը կլինի, պիտի դռներս գան, նոր հասկանա՞նք», -ասաց Արա Նախշքարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930