ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ:
Կողմերը քննարկել են մայիսի 14-ից 16-ը Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպման աշխատանքներին և ընդգծվել, որ թիմերը ջանք չեն խնայում Հայաստանում ՎԶԵԲ աննախադեպ տարեկան հանդիպումը պատշաճ կազմակերպելու համար:
Կողմերը գոհունակություն են հայտնել արդեն իսկ կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ և վերահաստատել իրենց պատրաստակամությունը տարեկան հանդիպումը պատշաճ կազմակերպելու նպատակով ջանքերը մեկտեղելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ ֆինանսների նախարարություն