ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Մինչ ՀՀ կոլաբորանտ իշխանությունները փորձում են բոլոր պայքարողներին որակել որպես «պատերազմի հրձիգներ», «հինգերորդ շարասյուն», «ռսի գործակալ» և այլ անհեթեթ պիտակներով, իրենք էլ մտնում են «խաղաղության մարտիկի» կեղծ շղարշի ներքո, հարևան հակառակորդը ՀՕՊ ստորաբաժանումներում հերթական մարտավարական զորավարժություններն է անցկացնում:
«Վարժանքների ընթացքում անձնակազմերը հաջողությամբ կատարել են «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային կայանքը մարտական պատրաստության բերելու, հայտնաբերված պայմանական հակառակորդի օդային թիրախները վնասազերծելու առաջադրանքները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Վստահ եմ՝ այս ամենը խիստ ձևական բնույթ է կրում, հոգու խորքում Ադրբեջանը պատրաստվում է «խաղաղության»…
Կարդացեք նաև