Qahana.am. Համացանցում երեկ տարածվել է ոմն Տեր Սահակ քահանա Գալստյանի մի տեսանյութ։
Հիշեցնենք, որ այս անձը կարգալույծ արված մեկն է և այլևս հոգևորական չէ, սակայն շարունակում է հանդես գալ իբրև այդպիսին՝ հարելով նաև հակաեկեղեցական տարբեր շարժումներին։
Ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նրա վարկաբեկիչ ելույթների առիթներով մի շարք անգամներ հնչեցրել է, նա կարգալույծ է արվել 2004 թ․ հուլիսի 15-ին՝ կանոնազանց ընթացքի պատճառով։ Այս տեղեկատվությունը հաստատեցին նաև մի շարք եկեղեցականներ։