Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեկան ընդհանուր ժողովում ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփել է 2023թ. գործունեության արդյունքները

Ապրիլ 22,2024 16:43

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 9 ակադեմիկոս, 7 թղթակից անդամ, 24 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր:

2023թ. բաժանմունքի գիտնականների կողմից հրատարակվել են 2 մենագրություն (արտասահմանյան՝ Springer, Tehran), 1 ուսումնական ձեռնարկ, 191 հոդված, որից գրախոսվող ամսագրերում՝ 120 (85-ն արտասահմանում), գիտաժողովների նյութերի ժողովածուներում՝ 71 (18-ն արտասահմանում):

Պաշտպանվել է 1 թեկնածուական ատենախոսություն (Մեխանիկայի ինստիտուտ):

Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 4 միջազգային գիտաժողով, միջազգային ֆինանսավորմամբ իրականցրել են 6 դրամաշնորհային ծրագիր (Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ):

Հրատարակվել են «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա» (4 համար), «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» (4 համար) հանդեսները, «Հայկական մաթեմատիկական հանդես» էլեկտրոնային ամսագիրը, «ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագիր»-ը (տեխնիկական գիտություններ սերիա) (4 համար), Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուն` «Կիբերնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (2 համար):

Ժողովի ընթացքում 2023թ․ գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

  • «Մաքսիմալ օրթոգոնալ գումարների ճշգրիտ գնահատականներ» (զեկ.՝ ֆ.-մ.գ.դ.Գ.Ա. Կարագուլյան)
  • «Էլեկտրաակուստիկ ալիքները պյեզոէլեկտրական շերտավոր կոմպոզիտներում» (զեկ.՝ ԳԱԱ թղթ. անդ.Ա.Ս.Ավետիսյան)
  • «Լրիվ գլխարկներ աֆինական AG(n,3) երկրաչափությունում» (զեկ.՝ ֆ.-մ.գ.թ. Ի.Ա. Կարապետյան)

Բաժանմունքի կազմակերպությունների կարևորագույն տեսական-կիրառական արդյունքներ

Մաթեմատիկայի ինստիտուտ

  • Չափելի մետրիկական տարածությունների վրա որոշված լայն դասի օպերատոր հաջորդականությունների համար տրվել է զուգամիտության և տարամիտության բազմությունների լիովին նկարագություն (ղեկ.՝ ֆ.մ.գ.դ. Գ. Կարագուլան)
  • Գտնվել է պայման, որը թույլ է տալիս վերականգնել անընդհատ ֆունկցիան (պարտադիր չէ կոմպակտ կրիչով)՝ օգտագործելով շրջանաձև Ռադոնի ձևափոխությունը՝ գծի վրա տեղադրված չափիչներով: Ներկայացվել է այդ ձևափոխության համար նոր շրջման բանաձև, որը թույլ է տալիս վերականգնել անհայտ ֆունկցիան լոկալ տվյալների միջոցով (ղեկ.՝ ֆ.մ.գ.դ. Ռ.Արամյան)
  • Դիտարկվել է գրաֆների վրա հիմնված կիսավերահսկվող ուսուցումը` օգտագործելով մրցակցային համակարգերի տարածական սեգրեգացիայի տեսությունը: Առաջարկվել են գրադիենտի պրոյեկտմանև ռեգուլարիզացման նոր մեթոդներ: Ներկայացվել են նաև թվային արդյունքներ` հաստատելու համար մեթոդների արդյունավետությունը (ղեկ.՝ ֆ.մ.գ.թ. Ա. Առաքելյան)
  • Ուսումնասիրվել է գրավիտացիայի երկչափ ուռուցիկ աղբյուրի վերականգնումը կիսահարթությունների միավորման վրա իր պոտենցիալ ֆունկցիայի ընդունած արժեքների միջոցով։ Այդ նպատակով ապացուցվում է Պելի-Վիների տիպի թեորեմ սեկտորում էքսպոնենցիալ տիպի ֆունկցիաների համար (ղեկ.՝ ֆ.մ.գ.թ. Ա. Վաղարշակյան)
  • Դիտարկվել են ամպային ենթակառուցվածքների մոնիտորինգի արդյունքում հավաքված տվյալների տարբեր տեսակներ` ժամանակային շարքեր, ծրագրերի հետքեր և լոգ-տվյալներ: Կիրառվել են մեքենայական ուսուցման մեթոդներ` ելնելով տվյալների մեծ քանակությունից և ավտոմատացման անհրաժեշտությունից: Առաջարկված լուծումները հնարավորություն են տալիս ժամանակին կանխարգելել խնդիրները, կամ դրանց առաջացման դեպքում` հասկանալ խնդրի ծագման աղբյուրը և արագ վերացնել այն (ղեկ.՝ ֆ.մ.գ.թ. Ա. Պողոսյան)
  • Նկարագրվել է HLSD-ի գեներացման տեխնիկան տեքստային ֆորմատի սկզբնական կոդի համար, որը ռենդերինգի ժամանակ առաջացնում է տեսողական բովանդակության ցուցադրում: Սկզբնական կոդի ռենդերինգն առաջացնում է տեսողական սկզբնական էլեմենտների ծառի հիերարխիա, որը տրամաբանորեն հնարավոր է արտապատկերել ցանկացած գրաֆային ծառի վրա (ղեկ.՝ ֆ.մ.գ.թ. Ա. Առաքելյան)
  • Գրավիտացիայի երկչափ ուռուցիկ աղբյուրը վերականգնվում է կիսահարթությունների միավորման վրա իր պոտենցիալ ֆունկցիայի ընդունած արժեքների միջոցով (ղեկ.՝ ֆ.մ.գ.թ. Ա. Վաղարշակյան):

Մեխանիկայի ինստիտուտ

  • Կարևորագույն արդյունք է ճանաչվել 2023թ. Springer Cham հրատարակության կողմից տպագրված «Avetisyan Ara S., Electroacoustic Waves in Piezoelectric Layered Composites, Advanced Structured Materials, (2023), vol. 182, 215p, Springer Cham, ISBN978-3-031-26730-7,ISBN978-3-031-26731-4(eBook)», https://doi.org/10.1007/978-3-031-26731-4 (Ավետիսյան Արա Ս. «Էլեկտրաակուստիկ ալիքները պիեզոէլեկտրական շերտավոր կոմպոզիտներում») մենագրությունը, որում հակիրճ և համահունչ անդրադարձ է կատարվում պիեզոէլեկտրական շերտավոր կոմպոզիտներում էլեկտրաակուստիկ ալիքների հետ կապված տարբեր հարցերի: Սկսելով համասեռ անիզոտրոպ պիեզոէլեկտրական միջավայրերի առաձգականության հիմնական գծային առնչություններից՝ գրքում քննարկվում են էլեկտրամեխանիկական եզրային պայմանների բազմազանությունը և առաձգական դեֆորմացիայի հարթ և հակահարթ դաշտերի տարանջատումը համասեռ պիեզոէլեկտրական բյուրեղներում: Այնուհետև ուսումնասիրվում են պիեզոբյուրեղներում էլեկտրաակուստիկ խնդրի դրույթները և ներկայացվում շերտավոր մաս-մաս միատարր պիեզոէլեկտրական ալիքատար պիեզոէլեկտրական շերտերի միջև ոչ ակուստիկ հպումով: Ցույց է տրվում, որ տարբեր անիզոտրոպիայի պիեզոէլեկտրական շերտերի միջև ոչ ակուստիկ հպումը կարող է հանգեցնել հարթ և հակահարթ առաձգական դեֆորմացիաների էլեկտրաակտիվ ալիքների հիբրիդի տարածմանը: Գրքի վեցերորդ գլխում ձևակերպված է ալիքատարում էլեկտրաակուստիկ ալիքների ղեկավարման խնդիրը։ Առաջարկվում է ոչ կոնտակտային մակերևութային ազդեցությամբ էլեկտրաակուստիկ ալիքների կառավարման խնդիրների լուծման մեթոդ
  • Փորձարարական հետազոտությունների արդյունքների համեմատական վերլուծությամբ ցույց է տրված, որ կարբոնատային կազմի սպիտակահողային հիմքով, համեմատաբար ջրացեմենտային մեծ հարաբերությամբ ցեմենտագրունտային կոմպոզիտների առաձգականության մոդուլի և ամրության վրա քիմիապես չկապված խոնավության ազդեցության մեխանիզմը գործնականում չի տարբերվում կոնստրուկցիոն ցեմենտային թեթև բետոնների նույնանուն մեխանիկական հատկությունների վրա վերոհիշյալ գործոնի ազդեցության մեխանիզմից: Այսինքն, դեսորբցիոն պրոցեսներ ընթանալու դեպքում տեղի է ունենում ցեմենտային կապակցանյութի հենքով հիշյալ նյութերի մեխանիկական բնութագրիչների ցուցիչների նվազում սկզբնական բարձր, ապա մարող արագությամբ: Սա նախանշում է այն, որ ցեմենտագրունտային կոմպոզիտների դեֆորմացվելուն և քայքայվելուն դիմադրողականության փոփոխությունների վարքում վերը հիշյալ գործոնը որոշ դեպքերում կարող է լինել գերակշռող այլ գործոնների նկատմամբ, ինչը հաճախ նկատվում է կոնստրուկցիոն ցեմենտային բետոնների մոտ ( տ.գ.դ. Կ. Կարապետյան ):

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

  • Թիրախային դասի դասակարգումը դինամիկ գործառույթ է, որի արդյունքում հաջորդական դասակագումների միջոցով առարկան վերագրվում է որոշակի, այսպես կոչված «թիրախ» կամ «նորմալ» դասին: Խնդրի համար կազմվել է կողմնորոշված գրաֆի տեսքով կոմբինատոր մոդել, որտեղ առանձին դասակարգման գործառույթները համապատասխանում են անցմանը գրաֆի մեկ կողմնորոշված կողով: Անցումների քաղաքականությունն ուղղված է՝ ապահովելու առարկաների վերջնական վերագրումը թիրախային դասին: Լուծվել է համապատասխանության հավաստման խնդիրը նշված քաղաքականության նկատմամբ: Այն պահանջում է անցումային գրաֆի որոշակի պայմանների ապահովում գագաթների աստիճանների և ուժեղ կապակցվածության բաղադրիչների կառուցվածքի տեսքով (ղեկ.` թղթ.անդ. Լ.Ասլանյան )
  • Իրականացվել է աշխատանք՝ նվիրված աֆինական երկրաչափությունում  Գալուայի դաշտի վրա լրիվ գլխարկների կառուցման նոր մեթոդների մշակմանը: Գլխարկը աֆինական  կամ պրոյեկտիվ  երկրաչափությունում կետերի բազմություն է, որոնցից կամայական երեքը համագիծ չեն: Ստացվել է  բազմությունների մի դասի, այսպես կոչված -հագեցած լրիվ  բազմությունների նկարագիրը: Այդպիսի կենտ (յուրաքանչյուր կետի 0-ական կոորդինատների քանակը կենտ է), լրիվ և -հագեցած  բազմությունների օգտագործմամբ մշակվել են նոր մեթոդներ մեծ լրիվ գլխարկների կառուցման համար -ում կամայական -ի համար: Ստացված արդյունքներն ընդհանրացնում են մի շարք հայտնի արդյունքներ (ղեկ.` ֆ.-մ.գ.թ. Ի.Ա. Կարապետյան)
  • Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) երամի կողմից տեղանքի մշտադիտարկման և առաջադրանքների կատարման նպատակով մշակվել է կոլեկտիվ արհեստական բանականությամբ օժտված ինքնակազմակերպվող ԱԹՍ երամի մոդելավորման ծրագրային համակարգ: Ինֆորմացիայի լրիվ փոխանակում իրականացնող օպտիմալ և վթարակայուն սխեմաների կառուցման մեթոդներն ու ալգորիթմներն ադապտացվել են և հիմք են հանդիսացել տրամաբանական կապերով ապակենտրոն ղեկավարմամբ ինքնակազմակերպվող ԱԹՍ երամի կառուցման համար: Ապացուցվել է բազմամասնիկ դեգերման ընդհանրացված թեորեմը Rotor-router մոդելի համար, որի հիման վրա մշակվել են էյլերյան ցիկլի համատեղ գեներացման նոր ալգորիթմներ: Երամի դրոններն իրականացնում են տեղանքի դինամիկ նկարահանումներ, պատկերների գաղտնագրում, միմյանց միջև նկարահանված պատկերների հուսալի ու լրիվ փոխանակում և արդյունքների փոխանցում տվյալների մշակման կենտրոն: Ստացված տվյալների ինտեգրման հիման վրա վերարտադրվում է տեղանքի դինամիկ պատկերը, որի կոլեկտիվ հետազոտություններն իրականացվում են բազմաօգտատեր ծրագրային հարթակում: Արդյունքում ձևավորվում են նպատակային առաջադրանքներ՝ նոր անօդաչու երամի ուղղորդում դեպի նոր հաշվարկված կոորդինատներ: Նկարահանումների և առաջադրանքների կատարման ողջ ընթացքում երամը չի օգտվում արտաքին կառավարման որևէ միջոցից: Մշակվել և իրականացվել է երամի ապարատա-ծրագրային համակարգի միատիպ, քիչ ծախսատար բաղադրիչներով օժտված 4 ԱԹՍ-երով երամի փորձարարական տարբերակը (ղեկ.` ֆ.-մ.գ.թ. Վ. Պողոսյան):

«ՀԻԴՐՈՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ՎԻԲՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ» ՓԲԸ

  • Մշակվել է խողովակաշարերում ճնշման պուլսացիաների և տատանումների մակարդակների վերացման և նվազեցման արդյունավետ գործող ալիքային և տատանողական պրոցեսների բազմառեժիմ կայունացուցիչ, որը մարում է երկֆազ (հեղուկ-գազ) պարունակող խողովակաշարերում ճնշման և ծախսի պուլսացիաները (ղեկ.՝ տ.գ.թ. Գ. Ավետիսյան)
  • Մեծացվել է ջրանցքներում ջրի ծախսի չափման ՝ «արագություն-մակերես» մեթոդի ճշտությունը, որը տալիս է զգալի տնտեսական և բնապահպանական էֆեկտ, մասնավորապես Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակի հետ կապված (ղեկ.՝ Ա. Սիմոնյան)
  • Ակադեմիկոս Յու.Սարգսյանի ղեկավարությամբ մշակվել է նոր ռոբոտ-բռնիչ, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում մարդու մարմնից օտար առարկաների՝ փամփուշտներ, բեկորներ արագ հեռացման համար: Պատրաստվել է փորձանմուշը, այն ավելի արագագործ է հայտնի նմանակների համեմատությամբ
  • Ակադեմիկոս Ա.Թարվերդյանի ղեկավարությամբ ստեղծվել է պտղատու և խաղողի այգիների միջշարային ու միջբնային տարածքների հողամշակման մեքենա: Մեքենան հաջողությամբ փորձարկվել է արտադրական պայմաններում ու պատրաստ է ներդրման։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930