«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները՝ տեղացիների հետ միասին, փակել են Բավրայի անցակետը։ Ցույցն «Աջակցություն տավուշցիներին՝ Շիրակից» խորագիրն ունի։
Ցույցի մասնակիցներն այսպիսով իրենց համերաշխությունն են հայտնում տավուշցիներին՝ հորդորելով ողջ հայ ժողովրդին, դուրս գալ փողոցներ, բողոքել Տավուշում իրականացվող անօրինական սահմանազատման-սահմանագծման աշխատանքների դեմ։
Նախաձեռնության անդամներն այսպիսի բողոքի ցույցեր նախատեսում են իրականացնել պարբերաբար՝ հանրապետության տարբեր բնակավայրերում։