Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը շատ ավելի ագրեսիվ՝ վա բանկ է գնում, մինչև ու՞ր․ ամենը մեզնից՝ բոլորից է կախված»․ Վահագն Մելիքյան

Ապրիլ 22,2024 15:29

«Զարգացումներն այնպիսին են, որ իշխանությունը ոչ միայն չի փոխելու իր դիրքորոշումը, այլև շատ ավելի պիտի սաստկացնի, երբ չարժանանա արժանի դիմադրողականության։ Ճանապարհներից մեկն էլ իրավական մասով՝ արձանագրությունը հնարավոր է չեղարկել։ Ցանկացած ստորագրություն հնարավոր է հետ կանչել, բայց պարզ բանաձև կա, եթե բան չփոխվի, եթե ինքը որևէ ձևով ցույց չի տալիս, որ ինքը նույնիսկ պատրաստ է ինչ-որ տեղ ընկրկել, կանգնեցնել, շատ ավելի ագրեսիվ՝ վա բանկ է գնում, մինչև ո՞ւր․ ամենը մեզնից՝ բոլորից է կախված»,- Aravot.am-ի հարցին՝ այս իշխանության օրոք հնարավո՞ր է իրականացնել այլընտրանքները, որոնց մասին խոսում են, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիրների ասուլիսի ժամանակ պատասխանեց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

Անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին՝ նա ասաց․ «Արձանագրենք, որ մեր անկախացումից հետո ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են աննախադեպ ճգնաժամային փուլում։ Վերջին ամիսներին իսպառ բացակայում է երկխոսությունը բոլոր շերտերում, ինչը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի կենսական շահերի վրա։ Սա համատեղելի չէ ռազմավարական դաշնակցության էությանն ու ոգուն։ Երբ սրա արդյունքում դու քո առանցքային հիմնական փաստաթղթավորված դաշնակցի հետ չունես երկխոսություն, միջազգային տարբեր կենտրոններ առաջ են մղելու իրենց շահերը՝ անտեսելով քո շահերը։ Եթե այդ շահերն ունեն բախումներ քո դաշնակիցների հետ, բնականաբար, դա հակառակ ազդեցությունը պիտի ունենա հենց քո շահերին։ Այստեղ իրավիճակից փայլուն օգտվում են մեր թշնամիները՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Դու գնում ես սահմանազատման և սահմանագծման՝ դե ֆակտո առանց դաշնակցի։ Ասել, որ քո դաշնակիցը հավաքական արևմուտքն է, որևէ փաստաթուղթ չկա։ Ունես միայն ականջահաճո հայտարարություններ։ Արևմուտքը գնում է իր շահերի հետևից՝ առաջին հերթին ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից: Այս պարագայում ՀՀ-ն, որը կորցրել է իր սուբյեկտայնությունը, բնականաբար, այս իրավիճակում դարձել էր գործիք։ ՀՀ-ն արել է քայլեր, որոնք խորը մտահոգություն են առաջացրել նաև մեր մյուս հարևանների մոտ՝ մասնավորապես Իրանի, ավելի հեռավոր արևելք՝ Հնդկաստան ու Չինաստան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930