Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով:
Հայաստանի համար այս կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում, պետական և քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձն անմնացորդ ծառայեցնում եք Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությանն ու սպասարկմանը, ինչը բարձր է գնահատվում Հայաստանի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ կողմից:
Կարդացեք նաև
Մաղթում եմ Ձեզ առողջություն ու երջանկություն, ինչպես նաև Հանրապետության Նախագահի բարձր կարգավիճակում արգասաբեր գործունեության արդյունավետ շարունակություն, ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ