Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելը քաղաքն ադրբեջանականացնելու հերթական փորձն  է. «Գեղարդ»

Ապրիլ 22,2024 15:18

Շուշին որպես 2024 թ Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելու վերաբերյալ

Ադրբեջանի կողմից  օկուպացված Շուշին` որպես 2024 թ. Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելը Շուշիի` հայկական ինքնության կեղծման և Բաքվի կրոնական երկերեսանի քաղաքականության հերթական դրսևորումն է:

Ադրբեջանցիները հայտարարել են,  թե իրենց հիմնական նպատակներից է միավորել աշխարհի երիտասարդությանը և հնարավորություն տալ տարբեր երկրների երիտասարդներին ծանոթանալ Շուշիի պատմությանն ու մշակույթին:

Նմանատիպ միջոցառումների միջոցով Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել Արցախի զավթումն ու արցախահայության էթնիկ զտումները։  Շուշիում հայկական քրիստոնական հետքը ոչնչացնելով` Բաքուն փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել Շուշին` որպես ադրբեջանական քաղաք: Զավեշտալի է, որ Ադրբեջանը Շուշին հռչակել է Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք այն պարագայում, երբ Ադրբեջանում պետական մակարդակով բռնաճնշումների են ենթարկվում ադրբեջանցի մուսուլմանները։

Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ միշտ  ոտնահարվել են մուսուլմանների և կրոնական փոքրամասնությունների  իրավունքները: Այդ երկրում  բանտարկված են հարյուրավոր հավատացյալներ:

Իսլամական երկիր համարվող Ադրբեջանում հաճախակի են փակվել մզկիթներ կամ, առհասարակ, մատնվել  անուշադրության: Արգելված է  բարձրախոսով ազան հնչեցնելը, կրոնական բովանդակությամբ պաստառներ փակցնելը, դպրոցներում հիջաբ կրելը: Սահմանափակված է նաև հոգևորականների` կրթություն ստանալու իրավունքը: Բացի այդ` Իսլամական համագործակցության կառույցի անդամ Ադրբեջանը Գազայի դեմ ռազմական գործողություններում բացահայտ  աջակցում է Իսրայելին։

Ուստի, Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելն Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրման, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և Շուշին ադրբեջանականացնելու հերթական փորձն  է:

«Գեղարդ» գիտավերլուծական հինադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930