Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ՝ մի խումբ քաղաքացիներ ժամը 15․00-ին շարժվեցին դեպի Ոսկեպարի եկեղեցի։ Ըստ ոստիկանների հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ լրագրողներին արգելեցին ուղեկցել եկեղեցի գնացող մարդկանց։
«Չգիտեմ։ Հավանաբար, որպեսզի թշնամին չբարկանա։ Ենթադրում եմ»,-լրագրողների՝ եկեղեցի բարձրացողների խմբի ուղեկցել արգելելը պարզաբանեց Բագրատ սրբազանը։
Փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանն էլ ասաց․ «Սահմանը չի կարելի նկարել»։
Ապա հայտարարվեց, որ լրագրողները կարող են ուղեկցել այդ խմբին, բայց առանց տեսանկարահանման։
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացրել ենք՝ Ոսկեպարի եկեղեցու շրջակայքում ականազերծման աշխատանքներ են կատարվում։ Մարդիկ որոշեցին կասեցնել այդ աշխատանքների ընթացքը։ Սկզբում նրանց արգելեցին գնալ եկեղեցի, ապա՝ թույլատրեցին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ