Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվան գիտի՝ հրդեհի գործիք է ոչ թե Երևանը, այլ Բաքուն». JAMnews

Ապրիլ 22,2024 14:56

JAMnews. «Հայաստանին հատկացվում է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են նոր կրակ բորբոքել»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Ռուսաստանին էլ, անձամբ Զախարովային էլ հայտնի է՝ տարածաշրջանում հրդեհի գործիքը Հայաստանը չէ։

«Բայց նա չի կարող Ադրբեջանին ասել ոչինչ, որովհետև չի կարող բախվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ շատ հասկանալի պատճառներով: Մնում է ասել բաներ, որոնք ռեգիոնում հնարավոր հրդեհի համար պատասխանատվությունը կդնեն Հայաստանի վրա»,- գրել է նա։

Բադալյանի խոսքով՝ Բաքուն հրդեհի գործիք է, ըստ էության, բոլորի ձեռքին, այս կամ այն մեկը այդ գործիքն օգտագործելու որոշում կարող է կայացնել ցանկացած պահի՝ կախված իրադարձությունների զարգացման տրամաբանությունից:

Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ պատասխանատվությունից խույս տալու իմաստով այս իրադրությունը ձեռնտու է ինչպես Արևմուտքին, այնպես էլ ՌԴ-ին․

«Ռուսաստանը փորձում է պատասխանատվությունը թողնել Հայաստանի վրա, ՀՀ-ն՝ ՌԴ-ի, իսկ Արևմուտքին մնում է հմտորեն խթանել այդ խաղը, ինչը թույլ է տալիս ոչ միայն զերծ մնալ ավելորդ պատասխանատվությունից, այլև խուսափել Ադրբեջանի հետ էական հակադրությունից»։

Կարծում է՝ Ադրբեջանը պետք է և Ռուսաստանին, և Արևմուտքին։ Իսկ Հայաստանին, ըստ նրա, մնում է միայն դիմադրել այս խաղին։ Բադալյանի դիտարկմամբ՝ առկա խնդիրների լուծումը գտնելու համար Հայաստանը պետք է ունենա «քաղաքական միտք ստեղծող ինստիտուտներ», որոնք կխուսափեն որևէ արտաքին սուբյեկտի դեմ կռվից։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ հարցը քննարկելիս պետք է հիշել այն, ինչ արեցին ռուսները։

Թվարկում է՝ եկան Արցախ, այն հանձնեցին Ադրբեջանին, իրենց երաշխավորությամբ և անգործությամբ փաստացի օժանդակեցին էթնիկ զտում իրականացնելուն, հիմա էլ թողել և հեռանում են․

«Այդ դեպքում ո՞վ էր այստեղ գործիք, ո՞վ էր գործիք դարձնողը։ Գործիք էր Արցախի իշխանությունը, այն իշխանությունը, որը չհասկացավ դա, չլսեց Երևանից հնչող սթափության կոչը։ Գործիք նրան դարձրեց ՌԴ-ն»։

Հարցին, թե ինչո՞ւ են նման մեղադրանքներ հնչում հենց հիմա՝ պատասխանել է․

«ՀՀ-ում բավականին մեծ հակառուսական ալիք կա։ Որպես այդ հակառուսականության պատասխան՝ Մոսկվան փորձում է սլաքներն ուղղել դեպի Երևան»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930