Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե հույս ունենայինք, որ այս իշխանության քաղաքականության միջոցով հնարավոր էր ունենալ այլընտրանքային արտաքին քաղաքականություն, ապա մենք չէինք հեռանա»․ Արա Այվազյան

Ապրիլ 22,2024 13:10

«Պատասխանս սուբյեկտիվ է լինելու։ Եթե հույս ունենայինք, որ այս իշխանության քաղաքականության միջոցով հնարավոր էր ունենալ այլընտրանքային արտաքին քաղաքականություն, ապա մենք չէինք հեռանա»,-Aravot.am-ի հարցին՝ ձեր կողմից մատնանշված ստեղծված իրավիճակում այլընտրանքային ելքի տարբերակները հնարավո՞ր է իրականացնել այս իշխանությունների օրոք, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիրների ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

Ըստ նախկին արտգործնախարարի՝ այս իշխանությունը որդեգրել է մի քաղաքականություն, որից չի ուզում հետ կանգնել․ «Ես և մեր բոլոր գործընկերներն իսկապես ուրախ կլինեինք, որ մենք այս պարագայում սխալված լինեինք։ Ցավոք, ժամանակը ցույց տվեց, որ մենք այդքան էլ չենք սխալվել»։

Արա Այվազյանը նաև ներկայացրեց որոշ դրդապատճառներ այս ՀԿ-ի ստեղծման համար․ «Այսօր իրավիճակը շատ ավելի մտահոգիչ է։ Ներկայումս արտաքին դերակատարներն ու գործոններն են մեծամասամբ ձևավորում և իրենց վտանգավոր ազդեցությունն ունենում ՀՀ-ի միջազգային վարքագծի և ներքին օրակարգի վրա։ Այս պայմաններում դիվանագիտությունն է, որ անխուսափելիորեն դառնում է մեր պետականության առանցքային բնագիծը։ Որպես դիվանագետներ, որ կանգնած ենք եղել մեր արտաքին գերատեսչության ստեղծման ակունքներում, մեր ասելիքն ունենք։ Տևական ժամանակ մեզ ասվում է, որ այն արտաքին քաղաքականությունը, որ վարվում է, չունի այլընտրանք, այլընտրանքը պատերազմն է։ Մենք գտնում ենք, որ կա այլընտրանքը դիվանագիտական-քաղաքական միջոցներով, որը հիմնված կլինի խորը վերլուծության և մեր մասնագիտական փորձի վրա։

Առաջիկա օրերին դիվանագետների համահայկական խորհուրդը կազմակերպելու է կլոր սեղան-քննարկումներ այդ օրակարգի ուրվագծերը ներկայացնելու մեր հանրությանը։ Հույս ունենք, որ այս հարթակը կդառնա համախմբող, միավորող կառույց, որը ավելի լավ ժամանակներում կսպասարկի նաև պետական գերատեսչություններին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930