Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Եթե տարածքներ հանձնելու ու կորցնելու այս դինամիկան պահպանվի, մի գեղեցիկ օր էլ Փաշինյանը հայտարարելու է ոչ թե Հայաստանի, այլ հայերի գոյության անհրաժեշտության մասին. «ՉԻ»

Ապրիլ 22,2024 10:15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում ասել է. «Եթե մենք մեկ-երկու տարի ճիշտ կառավարենք, կկարողանանք ապահովել ՀՀ միջնաժամկետ և երկարաժամկետ գոյությունը»:

«ՉԻ». Միանգամից ասենք, որ նույն բանը երկու տարի առաջ է ասել: Որ եթե Հայաստանը մի երկու տարի դիմանա, ապա հետո պրոբլեմ չի լինի:

Երկու տարին անցավ, համարենք, որ դիմացել ենք, բայց պրոբլեմները դրանից չեն վերացել: Էլի մեկ-երկու տարվա կյանք է խոստացվում, եթե չդիմանանք:

Դեռ չգիտենք՝ երկու տարի հետո մեզ ինչ է սպասվում, բայց եթե տարածքներ հանձնելու ու կորցնելու այս դինամիկան պահպանվի, մի գեղեցիկ օր էլ Փաշինյանը հայտարարելու է ոչ թե Հայաստանի, այլ հայերի գոյության անհրաժեշտության մասին: Իհարկե, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով:

Լուր-մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930