Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն այլևս սովորական դերակատար է Հարավային Կովկասում, ոչ թե խաղի կանոններ թելադրող ֆավորիտ. կարծիք Բաքվից.  JAMnews

Ապրիլ 22,2024 11:50

JAMnews. Ադրբեջանական փորձագիտական ​​հանրության և սոցցանցերի տեղական հատվածում թիվ մեկ թեման շարունակում է մնալ Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումը։ «Ղարաբաղից ռուսական զորքերի դուրսբերումը պատմական իրադարձություն է Ադրբեջանի համար»,- ասվում է ադրբեջանական «Հայացք դեպի արևելք» վերլուծական խմբի հրապարակման մեջ.

«Ղարաբաղից ռուսական խաղաղապահ առաքելության վաղաժամ դուրսբերումն անակնկալ էր բոլորի համար։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը, երբ ռուս խաղաղապահները տեղակայվեցին Ղարաբաղում, ամենալավատեսական կանխատեսումները հիմնված էին այն բանի վրա, որ լավագույն դեպքում իրավիճակը կփոխվի 2025 թվականին։

Պատերազմն Ուկրաինայում, Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ, արևմտյան տերությունների հատուկ հետաքրքրությունը Հարավային Կովկասի հանդեպ, ռուս-թուրքական երկխոսությունը և Ադրբեջանի ռուսական ռազմավարությունը կարելի է անվանել տարածաշրջանում անսպասելիորեն ստեղծված իրողության պատճառ։

Վերջին անգամ 2023 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը փորձեց շատ ռիսկային խաղ խաղալ։ Մոսկվան, չեզոք մնալով «անջատողական վարչակարգի դեմ Ադրբեջանի հակաահաբեկչական քայլերի» նկատմամբ, հույս ուներ, որ Արևմուտքը հայ բնակչության արտագաղթը Ղարաբաղից կընկալի որպես էթնիկ զտում, ինչին ի պատասխան՝ արևմտյան տերությունները պատժամիջոցներ կկիրառեն Ադրբեջանի դեմ: Արդյունքում Ադրբեջանը կհայտնվի Ռուսաստանի լիակատար ազդեցության տակ։

Բայց Արևմուտքը ճիշտ գնահատեց իրավիճակը և, չարձագանքելով գործողությանը՝ ոչնչացրեց Կրեմլի ծրագրերը։ Հայ բնակչության հեռանալը Ղարաբաղից վերջ դրեց ռուսական խաղաղապահ առաքելության լեգիտիմությանը։

Այս առումով Ռուսաստանը կարծես թե աչք է փակել այն ճյուղի սղոցման վրա, որի վրա նստած էր։ Իսկ Արևմուտքն իր հերթին հանգիստ հետևում էր կատարվողին՝ Հայաստանը Ռուսաստանից խլելու հեռանկարով։

Ինչպես տեսնում եք, Հարավային Կովկասում նոր իրողությունների ձևավորմանը հակադրվելու փոխարեն Մոսկվան ընտրեց գործընթացին հարմարվելու և ընթացող իրադարձություններն իր վերահսկողության տակ վերցնելու ճանապարհը։ Միանշանակ կարելի է ասել, որ Հարավային Կովկասն այլևս Ռուսաստանի կցորդը չէ։

Հիմա այս տարածաշրջանում բացահայտ պայքար է ընթանում համաշխարհային խոշոր ուժերի միջև, և Ռուսաստանը ստիպված է այդ պայքարում հանդես գալ ոչ թե որպես տարածաշրջանի կառավարիչ, այլ որպես տարածաշրջանային խաղի կողմերից մեկը։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը ներկայում Հարավային Կովկասում սովորական դերակատար է, այլ ոչ թե խաղի կանոններ թելադրող ֆավորիտ։

Իհարկե, ռուսական զորքերի դուրսբերումը Ղարաբաղից պատմական իրադարձություն է Ադրբեջանի համար։ Բայց չպետք է մոռանալ, որ ավելի քան 300 կիլոմետրանոց ցամաքային սահմանը, ռուսական նավատորմը Կասպից ծովում, ռուսական փափուկ ուժը Ադրբեջանում, Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները և Ռուսաստանի կողմից վերահսկվող տարբեր անջատողական տարրերը մնում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա ազդող գործոններ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930