Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Մարդիկ գիշերել են փողոցում։ Այստեղ ոչ միայն տեղի բնակիչներն են, այլ նաեւ Հայաստանի տարբեր մարզերից են մարդիկ եկել, քանի որ հասկանում են, որ սա միայն տավուշցիների պայքարը չէ։
Հիշեցնենք, ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ Հայաստանը Տավուշի հատվածում համաձայնել է մի քանի գյուղեր հանձնել, ըստ կառավարության հիմնավորումների՝ անվտանգային ռիսկերի նվազեցում ստանալով, իսկ ըստ տարբեր վերլուծությունների, Հայաստանը գնում է միակողմանի զիջումների՝ դիմացը ոչինչ չստանալով։ Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է սպասվում, մարդիկ ակնկալում են իրենց հուզող հարցերի պատասխանները նրանից ստանալ։ Տավուշի մարզ մտնող ճանապարհներին խիստ հսկողություն է իրականացվում ոստիկանական ուժերի կողմից։
Կարդացեք նաև
«Կառավարությունն ինչ է ասում, այլեւս էական չէ․ այն պնդումները, որոնք իշխանություններն անում են, դա կապ չունի հայի, հայկական պետության հետ։ Իշխանական օրակարգի մեջ պետք չէ մտնել, մենք անընդհատ մտնում ենք այդ օրակարգի մեջ, դրա համար էլ տանուլ ենք տալիս։ Սա այլեւս ինքնության պայքար է։ Անհրաժեշտ են քայլեր՝ այս միակողմանի հանձնման գործընթացը կասեցնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ հավելելով, որ այս պատերազմում ՀՀ իշխանությունը ապամոնտաժում է մեր ինքնությունը, այս պատերազմը մեզ ներսից է հայտարարված՝ ՀՀ իշխանության կողմից։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ