Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօրվա տխուր վիճակն, իհարկե, գլխավորապես 2020-ի նոյեմբերին արձանագրված մեր պարտությամբ է պայմանավորված, բայց պարտության շարունակականությունը, չընդհատվող ու սպասվելիք նահանջները պայմանավորված են 2021թ.-ին մեր քաղաքացու կատարած ընտրությամբ։ Ընտրություն, որը չուներ քաղաքական բովանդակություն, ամբոխահաճ բեմադրություն էր ու փողոցային կռիվ՝ հների ու նորերի կռիվ։
2021թ.-ի հունիսի 20-ին մեր քաղաքացին իր ապագան կազմակերպելու հնարավորություն ուներ։ Քաղաքացին, բայց, հաշվենկատ չեղավ, չառաջնորդվեց սառը դատողությամբ, արժանավորներ ու կարողներ չփնտրեց, ընտրությունները որպես հնարավորություն օգտագործելու փոխարեն դարձավ մերժվածների ու մերժողների կռվի մասնակից, կռվող այս կամ այն կողմի աջակից, վազեց նրանց հետեւից ու նրանց ընտրեց։
Նման ընտրությունն այլ արդյունք գրանցել չէր կարող։ Մեղավորներ որոնելն ու այլոց մատնացույց անելը պատասխանատվությունից խուսափել կամ իրականությունից փախչել է նշանակում։ Մեր ընտրողների գերակշիռ մեծամասնությունն է ընտրել այս պառլամենտը, այս իշխանություններին ու այս ընդդիմությանը։
Կարդացեք նաև