Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատման դեմ ցույցի կազմակերպիչները մեկ նպատակ ունեն՝ Հայաստանի վրա հարձակվելու՝ Ադրբեջանի համար լեգիտիմ պատրվակը միշտ պահել. Հասմիկ Հակոբյան

Ապրիլ 22,2024 10:38

«Սահմանազատման դեմ ցույցի կազմակերպիչները մեկ նպատակ ունեն՝ Հայաստանի վրա հարձակվելու՝ Ադրբեջանի համար լեգիտիմ պատրվակը միշտ պահել: Ակնհայտ է, որ Ադրբեջանը մեծ ուրախությամբ չի գնում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատմանը (թե չէ Ալիևը ամիսներ առաջ չէր հերքի այդ հիմքով սահմանազատման գործընթացի մասին պայմանավորվածությունները):

Արդյո՞ք մեզ է ձեռնտու Ոսկեպարում ցուցադրած շոուն, իհարկե՝ ոչ:

Հայաստանը ոչ մի միլիմետր իր սուվերեն տարածքից

չի՛ տալիս,

չի՛ զիջում,

չի՛ կորցնում,

չի՛ հանձնում:

Հայաստանը սահմանազատում է իր 29743կմ² սուվերեն տարածքը:

Մի հետաքրքիր փաստ էլ՝ երբ սահմանազատման դեմ բողոքի կազմակերպիչները տեսան, որ ոսկեպարցիները հասկացել են գործընթացի կարևորությունը և ըմբռնումով է մոտենում, հավաքվեցին՝ է՛լ ցույց փնտրող քաղ. գործիչներ, է՛լ իշխանություն տենչող հոգևորական, է՛լ ոչ պակաս պաշտոնատենչ բլոգերներ… հավաքվեցին, գնացին քննարկվելիք համայնքների բնակիչների՝ առանց այն էլ լարված նյարդերը «տաքացնելու»:

Սիրելի՛ հայրենակիցներ, մի տրվեք մանիպուլյացիաներին, զգոն եղեք»:

Հասմիկ Հակոբյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

 Քաղաքացիական պայմանագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930