Նորվեգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ տարվող աշխատանքների առաջընթացի մասին հուսադրող լուրը, X-ի էջում գրել է է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնը։
Նա հույս է հայտնել, որ շատ շուտով առաջընթաց կտեսնեն «այս կարևոր գործում, որոնք կհանգեցնեն այնպիսի արդյունքների, որից կշահեն թե՛ երկրները, թե՛ ավելի լայն տարածաշրջանը»։