Տեղեկություն ստացանք, որ Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունքի դիմաց անմիջապես ոստիկանների աչքի առջև հավաքվել է Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրա Հարությունյանի բանդայի մեծ խումբ՝ նպատակ ունենալով սադրել ևս մեկ ծեծկռտուք։
Այն նույն Յուրայի, որն այսօր հրահանգել էր ՈՒԱԶ-ը քշել ժողովրդի վրա և իր խոսքերով «ճզմել» մարդկանց կրկին ոստիկանների աչքի առաջ։ Մարտականի տղաներին բերման են ենթարկել, իսկ ժողովրդին «ճզմողները» դրսում սպասում են հարցեր լուծելու։
Հիանալի հասկանում ենք այս պարզունակ սադրանքի նպատակը և խորհուրդ ենք տալիս ԵԿՄ-ականներին հետևել իրենց կազմակերպության բուն առաքելությանը՝ Երկիրը պահելուն, և չհեղինակազրկել իրենց իսկ կազմակերպությունը՝ դառնալով ներկա իշխանության գործիք։
Կարդացեք նաև
Պահանջում ենք ոստիկանությունից կատարել իր գործառույթները և պահպանել կարգուկանոնը։
Երկրապահ կամավորականների միությանը՝ հաշվի առնելով իրենց փառահեղ անցյալն ու մեծ ներդրումը, հատկապես Տավուշի հատվածի մարտերում՝ 90-ական թվականներին, ուզում ենք պաշտոնական հարցում անել. արդյո՞ք սա է ձեր պաշտոնական դիրքորոշումը։