«Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հետ կարճատև հարցազրույցում ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի կալանավորումը Բաքվում անարդար է համարում:
Ըստ նրա՝ վերջին մի քանի ամիսներին արել, անում են հնարավորը՝ նրան ազատելու համար: Ըստ Աֆեյանի՝ իրենք այս ամիսներին տարբեր ձևերով ճնշում են գործադրել, կոչ արել, որպեսզի միջազգային ատյաններն ու ղեկավարությունները պահանջեն Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում գտնվողներին: