Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառումը
Դեռևս մարտի 13-ին ենք ահազանգել, որ Ադրբեջանի պետական վարչակարգը ձևափոխելու է Արցախի պետական համալսարանի շենքը։ Այժմ համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվում է մի տեսանյութ, որտեղ հստակորեն երևում է, թե ինչպես են ձևափոխում համալսարանի գլխավոր մասնաշենքը։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։