ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Մեկնարկել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ սենատոր Ժիլբեր-Լյուք դը Վինազի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։
Այսօր առավոտյան Գորիսում հարգանքի տուրք մատուցեցինք Միսաք Մանուշյանին`ծաղիկներ խոնարհելով նրա հիշատակին նվիրված հուշակոթողին։
Այնուհետև, աշխատանքային հանդիպում ունեցանք Գորիսի համայնքապետարանում, որից հետո փոքր շրջայց կատարեցինք Գորիսում։