Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկաններն ասացին, որ թյուրիմացություն է եղել, ՊՆ աշխատակիցները մեր պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել, բայց սա հերթական կեղծիքն է»․ Սուրեն Պետրոսյան

Ապրիլ 21,2024 14:54

«Երեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կրկին փակել են գյուղի բնակիչները, որովհետեւ երեկ, երբ մենք պարալիզացրել էինք Կիրանցի հատվածը, ոստիկանապետը, մարզպետն ու այլ պաշտոնյաներ եկան խոստացան, որ երկուշաբթի երեկոյան այս հարցին լուծում կտան կամ գոնե դիրքորոշում կարտահայտեն։ Բայց այսօր առավոտյան Պաշտպանության նախարարության կողմից Կիրանցի հարակից հատվածներում սկսել էին ականազերծման աշխատանքներ»,- այս մասին Տավուշի մարզից տեղեկացնում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

«Քիչ առաջ ոստիկանները մոտեցան ինձ եւ ասացին, որ թյուրիմացություն է եղել, ՊՆ աշխատակիցները մեր պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել։ Բնականաբար, սա հերթական կեղծիքն է, ուղղակի փորձում են ժամանակ շահել կամ քնեցնել գործընթացը, ինչը որեւէ կերպ իրենց չի հաջողվելու։ Այստեղ շատ կարեւոր է, որ այլեւս յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունենա այս գործընթացում։ Սա չափազանց կարեւեր է, եւ այստեղից սկսելու է ամեն ինչ»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ նույնպես Տավուշի բնակիչները փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը` բողոքելով Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ, ըստ որի՝ «նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930