Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները

Ապրիլ 21,2024 13:12

Տավուշի մարզի Կիրանց գյուղի ճանապարհը բնակիչները քիչ առաջ դարձյալ փակել են։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Կիրանցի գյուղացիները չեն թողնում, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի հետ քաշման համար»։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն էլ տեղեկացրել է, որ Ոսկեպարի բնակիչները խոչընդոտել են գյուղի եկեղեցու շրջակայքում ականազերծման աշխատանքների իրականացմանը։

«Այստեղից պարզ երեւում է, որ իշխանությունը կրկին ու կրկին խաբել է, եւ սա մեծագույն կեղծիք է, թե կան պայմանավորվածություններ, սահմանն այստեղով չի անցնելու, որովհետև հստակ երեւում է, որ միակողմանի հանձնման գործընթացը շարունակվում է։ Հակառակ դեպքում որեւիցե պատճառ չէր լինի, որ Ոսկեպար գյուղի եկեղեցու շրջակա հատվածը փորձեին ականազերծել»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Սուրեն Պետրոսյանը։

Երեկ նույնպես Տավուշի բնակիչները փակել էին Կիրանց գյուղի  ճանապարհը՝  բողոքելով Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ, ըստ որի՝  «նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»:

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Կեցցեք ժողովուրդ ջան, այդպես արժանապատիվ ու աննահանջ եղեք, ականազերծողներին էլ ասեք, որ դավաճանների ու թուրքերի ընդունած որոշումները կատարելը դավաճանություն է հայրենիքին։ Եթե դավաճան նիկոլի կամակատար ոստիկանապետը փորձի ձեզ վախեցնել, չվախենաք այդ անհայրենիք հպատակից և տեր կանգնեք ձեր հողին։
    Երևանցիներն էլ ամոթ պետք է ունենան և փողոց դուրս գան ու աջակցեն Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչների պայքարին։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930