Սուրեն Պետրոսյանն այսօր Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնում է, որ ՀՀ Զինված ուժերը փորձել են եկեղեցու հարակից տարածքներում ականազերծման աշխատանքներ տանել, որը, սակայն խոչընդոտել և թույլ չեն տվել ոսկեպարցիները։
Սուրեն Պետրոսյանի պնդմամբ, այս ամենով պարզ է դառնում, որ իշխանությունը, կրկին, ինչպես և միշտ խաբել է, և մեծագույն կեղծիք է այն, որ կան պայմանավորվածություններ, համաձայն որի սահմանն այստեղով չի անցնելու։
Պարզ երևում է, որ միակողմանի հանձնման գործընթացը շարունակվում է, հակառակ դեպքում, որևէ պատճառ չէր լինի, ինչպես տեսանելի է տեսանյութում, որ Ոսկեպար եկեղեցու տարածքը փորձեին ականազերծել։
Դեռևս օրեր առաջ այս ամենի մասին կրկին նախազգուշացնում էր Սուրեն Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբ