Վայրկյաններ առաջ Գյումրու Վարդանանց հրապարակում մեծ իրարանցում էր․ քաղաքացիներից մեկը մեքենայով բարձրացրել էր քաղաքապետարանի շենքի աստիճանների վրա։
Գյումրեցի գործարար Վարդան Սրտաշյանն ուղիղ եթեր էր մտել՝ ցույց տալով այս ամենը։
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ բողոքավոր քաղաքացին դրոշով էր եկել քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ, գործարար է, բիստրոյի տեր է, ուզում էր տեսնել քաղաքապետին։
Ըստ Վարդան Սրտաշյանի, բողոքավոր գործարարը մեքենայի մեջ եղել է մենակ։ Մեր զրուցակիցը փոխանցեց՝ չգիտի՝ բողոքն անձնակա՞ն է, թե՞ քաղաքական։
Կարդացեք նաև
Aravot.am-ը պարզեց, որ նա Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն» ՀԲԸ-ի ղեկավար Արտավազդ Ոսկանյանի եղբայրն է՝ Է․ Ոոսկանյանը, որը վիճելի հարց ունի՝ կապված Մուշ թաղամասում գտնվող հողատարածքի հետ, հետևաբար և որոշել է իր բողոքն այսպես արտահայտել։
Նրան ոստիկանները մեքենայից դուրս հանեցին՝ համոզելով վերջ դնել նման բողոքի ակցիային։ Համոզողների շարքում էին Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Արթուր Բոդյանը և պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ