Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է պատռվեն բոլոր դիմակները, զուլալվեն՝ ջրերը․ «Հայացք Երևանից»

Ապրիլ 21,2024 10:30

Թե ինչու կուսակցությունները չեն վայելում հանրության վստահությունը՝ բավական ծեծված թեմա է՝ չնայած ավելորդություն չէր լինի եւս մեկ անգամ վերանայել այն, ծանրութեթեւ անել, քննարկել, մտածել, գտնել ավելի խորքային պատճառները, հետեւություններ անել: Շատ ենք խոսել հիմնական խոչընդոտներից մեկի՝ երկրի կառավարման համար պահանջվող՝ կուսակցությունների անբավարար ներուժի մասին: Սա անվստահության ռազմավարական պատճառը կամ պատճառներից մեկը կարելի է համարել:

Բայց կա նաեւ հանրային անվստահության մարտավարական պատճառը, այլ կերպ ասած՝ անպատասխան մնացած այն հարցերը, որոնք ածանցվել ու ածանցվում են 2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» ոգուց: Ո՞վ չգիտի, որ մեր երկրի ողբերգությունների շարանը սկիզբ առավ այդ «հեղափոխությունից», որին հաջորդեցին Արցախի պատերազմն ու պարտությունը, Հայաստանի հայաթափումը, գործող իշխանության անհամարժեք եւ կասկածելի քայլերն ու հռետորաբանությունը: Սա հանրության մեջ ներքին ու արտաքին դավադրության կասկածներ է ծնում՝ իրո՞ք 2018-ին տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե պայմանավորված թատերական ներկայացում:

Եվ այդ կասկածներն օրեցօր ավելի են խորանում: Հետո դրան գումարվում է նախկին իշխանությունների նկատմամբ գեներացված ատելությունը, ինչ հասարակության մեջ անառողջ մթնոլորտ ու անորոշ, անհույս ապագայի գգացողություն է ստեղծում: Եվ եթե կուսակցությունների հանդեպ անվստահության «ռազմավարական» պատճառը շտկելու համար ժամանակ, կարողություն ու ստեղծագործական ջանքեր են անհրաժեշտ, ապա հանրային անվստահության «մարտավարական» պատճառը, որն ուղղակիորեն 2018-ի «հեղափոխությանն» է առնչվում, պետք է չեզոքացվի այդ իսկ «հեղափոխությանը» հանրային եւ քաղաքական անաչառ գնահատական տալու միջոցով:

Պետք է պատռվեն բոլոր դիմակները, զուլալվեն՝ ջրերը, եւ հանրության համար հասկանալի լինի, թե ով ով է, ում դերակատարումը որն է եղել ու կա դավադրությունների, ամենաթողությունների եւ արկածախնդրությունների այս անզուսպ շքահանդեսում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930