Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նրանք արգելակում են մեզ բոլորիս` փորձելով համոզել, որ թոկը վզին ապրելն ավելի անվտանգ է, ավելի հեշտ․ Արթուր Հովհաննիսյան

Ապրիլ 20,2024 23:45

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի տելեգրամյան գրառումը

Երբ հերթը հասնում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու վաղուց գրված ու մի քանի անգամ տապալված սցենարին, կրկին ներհայաստանյան որոշ շրջանակներ լծվում են ժողովրդին մանիպուլացնելու, վախեցնելու և իշխանության նկատմամբ հնարավորինս խորը անվստահություն սերմանելու գործին:

Ասածս խմբում են նախկին իշխանության, ընդդիմության, ընդհուպ հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Նորանկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը կայացնում է իր շուրջ խաղաղություն կառուցելու սուվերեն որոշում, որի համար որևէ մեկին պարտք չի մնա. չէ որ պարտքերի հետևից միշտ եկել են ու կգան: Սկզբում գույք պարտքի դիմաց, հետո կյանք պարտքի դիմաց….

Այո, իր բոլոր անվտանգային, հոգեբանական, ընդհուպ աշխարհագրական խնդիրներով, բայց սուվերեն ու ինքինիշխան որոշում:

Իսկ հիմա նրանք արգելակում են մեր անկախությունը, պետականությունը, մեզ բոլորիս` փորձելով համոզել, որ թոկը վզին ապրելն ավելի անվտանգ է, ավելի հեշտ:

Այսքանից հետո հայրենասեր, թե՞ հայրենադավ են նրանք, Սրբազան, թե՞ սրբազանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930