Քաղաքական գիտությունների թեկնածու, ազգային շահերի և պետության ռազմավարական քաղաքականության փորձագետ Գուրգեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Այդ տարածքներից ՀՀ ԶՈՒ դուրս բերումը հղի է ողբերգական հետևանքներով. տասնյակ, գուցե հարյուրավոր (հազարավոր) անմեղ զոհերի գնով է հնարավոր լինելու կայունացնել փշրված առաջնագիծը, գուցե և անհնարին է լինելու։
Ոչ մի երաշխիք չկա թշնամու կողմից օկուպացված նախկին ՀԽՍՀ տարածքներից դուրս բերման համար, երաշխիք չկա, որ թշնամին իրեն հանձնված հարմար դիրքերից չի շարունակելու իր հայատյաց, ցեղասպան և նվաճողական քաղաքականությունը։
Ի հեճուկս փորձագիտական հանրույթի, մասնագետների, գործընկերների տևական և հետևողական նախազգուշացումների, ՀՀ ներկայիս կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հակված է դիմել արկածախնդրության և ընթանալ խիստ վտանգավոր ճանապարհով, որի վերջնարդյունքում չի կարող երաշխավորվել խաղաղությունը։
Կարդացեք նաև
Նկատի ունենալով այն, որ «խաղաղություն ամեն գնով» թեզը կարող է նույնացվել «խաղաղություն» առանց Հայաստանի Հանրապետության և, իբրև պատճառահետևանքային իրողություն, «խաղաղություն» առանց հայ ժողովրդի, հարկ եմ համարում զգուշացնե՛լ, որ ստեղծված ռազմաքաղաքական ոչ հուսադրող իրավիճակի և դրանից ածանցվող հետագա իրողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է անձամբ Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքական թիմի և այդ քաղաքականությունը օժանդակող անձանց՝ խորհրդականների և փորձագետների, վրա դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։