Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը. Շառլ Միշել

Ապրիլ 20,2024 21:11

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրառումն X-ում

Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք:

Յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է բրյուսելյան քննարկումների առանցքում և կծառայի որպես էական քայլ նորմալացման համար ու խաղաղություն կբերի ողջ տարածաշրջանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Բա էլ ուրիշ ի՞նչ կանես, իհարկե ջերմորեն կողջունես նիկոլի միակողմանի զիջումը, քո շատ պետքն է, թե Հայաստանը տարածքներ կկորցնի, որի արդյունքում իր պաշտպանական անվտանգությունը կնվազի՝ ադրբեջանական բանակի խրամատները ընդհուպ կմոտենան սահմանամերձ հայկական գյուղերին և այնտեղի բնակիչները թշնամու կրակոցներից կապրեն ահ ու դողի մեջ: Հետո նիկոլը կհանձնի մյուս անկլավները և դու նորից ջերմորեն կողջունես, քանի որ առանց այն էլ փոքր Հայաստանի տարածքային նոր կորուստները քեզ համար որևէ նշանակություն չունեն: Քեզ համար կարևորն այն է, որ դու խաղաղ ապրում ես ապահով Եվրոպայում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930