Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում գնահատական է տվել 2024 թվականի ապրիլի 19-ին ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությանը։
«Մենք ողջունում ենք 2024 թվականի ապրիլի 19-ին ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը 30 տարի օկուպացված չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու և սահմանազատման աշխատանքները շարունակելու վերաբերյալ։
Այս դրական զարգացումը, որը ձեռք է բերվել ուղղակի բանակցությունների միջոցով, կարևոր քայլ է վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ», – ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Թարգմանությունը՝ News.am-ի
Կարդացեք նաև