Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց․ «ՀայաՔվե»

Ապրիլ 20,2024 18:13

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունն օրեր առաջ տարածած հայտարարության մեջ նշել էր, որ իշխող վարչախումբը հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումից` այն հարվածի տակ դնելով և մեր հայրենիքը փաստացի մաս-մաս վաճառքի հանելով։

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ առանց համապարփակ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման իրականացված աշխատանքների և դրանց հիման վրա ԱԺ-ի կողմից վավերացված փաստաթղթերի (դրանց սահմանադրականությունը պետք է հաստատվի նաև Սահմանադրական դատարանի կողմից)` չի կարելի իրականացնել զորքերի տեղաշարժ։

Ցանկացած մեկը՝ լինի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, թե այլ մեկը, եթե առանց ԱԺ-ի վավերացրած նմանատիպ փաստաթղթի` իրականացնի զորքերի նահանջ և սահմանների փոփոխություն, ենթարկվելու է անխուսափելի քրեական պատասխանատվության` որպես պետական դավաճանի:

Հիշեցնենք նաև, որ ըստ Սահմանադրության 205-րդ հոդվածի` սահմանների ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով: Ցանկացած միակողմանի զիջում քրեորեն պատժելի հանցանք է։

Ստեղծված պայմաններում ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց` կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։

Միաժամանակ` ստեղծված աղետաբեր գործընթացի կանխման նպատակով կոչ ենք անում ընդդիմադիր բոլոր ուժերին՝ կուսակցություններին, կազմակերպություններին և ազդեցիկ անձանց, սկսել քննարկումներ, որոնց նպատակը պետք է լինի ջանքերի մեկտեղումն ընդդեմ այս թշնամական վարչախմբի:
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստ է դառնալ քննարկումների այդ հարթակը և առաջարկում է շահագրգիռ բոլոր ուժերին` համախմբվելու ու կանխելու ահագնացող աղետը։

«ՀայաՔվե»քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ինչպես են կարող օգտակար լինել դրսում ապրող հայերը: Հաշվի առեք որ այստեղ որևիցե մեկը իրականում բանի տեղ չի դնի մեր ցույցերի կամ կոնգրեսսականներին դիմումներ ուղղելուն: Լրիվ կոռումպացված շղթաներ են, մեր թշնամիների վերահսկվող:
    Ահա մի պաղ գնահատական կատարվողին`

    ‘The settlements are deserted but are strategically important as they are close to Armenia’s main highway north towards the border with Georgia, through which much of its trade is done, and to the pipeline through which it receives gas from Russia.’

    աhttps://www.reuters.com/world/azerbaijan-says-armenia-agrees-historic-return-four-villages-2024-04-19/

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930