Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին լուսաբանել են միջազգային բազմաթիվ հեղինակավոր պարբերականներ․ News.am

Ապրիլ 20,2024 15:37

Միջազգային մամուլը երեկ լայնորեն անդրադարձել է ամիսներ շարունակ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի հացադուլին: Թեման լուսաբանել են բազմաթիվ միջազգային հեղինակավոր պարբերականներ, այդ թվում՝ Reuters-ը, BBC-ն, Agence France Presse-ը, AP-ն, Washington Post-ը, The Indepandet -ը, ABC News-ը և այլն: Նրանք հիմնականում հրապարակել են ընտանիքի հայտարարությունը, ըստ որի՝ Վարդանյանը  հացադուլն սկսել է ապրիլի 5-ին, մինչդեռ ընտանիքն այդ մասին իմացել է միայն ապրիլի 18- ին: Նշվում է, որ Ռուբեն Վարդայանն այդ քայլով պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալներին և ապահովել «միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն»։

Միջազգային մամուլն ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների խախատումներին՝ հաղորդելով, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Figaro-ի հարցին, թե հոր  բանտարկելուց հետո արդյոք Բաքվի իշխանություններից տեսակցության թույլտվություն խնդրե՞լ է, Դավիթ Վարդանյանը պատասխանել էր. «Հայի համար Բաքու գնալն անհնար է: Մենք հույս ունենք, որ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները, սկսած Ֆրանսիայից, կարող են դա անել՝ գնահատելու համար նրա, ինչպես նաև Արցախի մյուս բանտարկված գործիչների կալանքի պայմանները և առողջական վիճակը։ Դա պետք է անել հնարավորինս արագ։ Քանի դեռ ուշ չէ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930