Լրահոս
Օրվա լրահոսը

Նման բան սովորաբար անում է թշնամու իշխանությունը. Վահե Հովհաննիսյան

Ապրիլ 20,2024 12:35

Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի՛նչ թուղթ հրապարակվեց, ո՛ր միտքը ինչ է նշանակում։ Բայց նույնքան կարևոր է արձանագրել, թե ինչպե՛ս դա եղավ։ Մեկ բառով՝ նենգաբար։

ՄԵԿ հոգին նախօրեին այցելելով Տավուշի գյուղեր, ըստ էության, մարդկանց խաբել է՝ տարբեր տեղեր տարբեր կցկտուր բաներ ասելով, հասարակ մարդկանց մոլորեցրել է։ Մինչ աշխատել է «մեր տղան է, մեր հող ու ջրի տղեն ա, հո վատ բան չի անի» կենցաղային նարատիվը, որն ուժեղացնում էին ուղարկվող միսիոներները, նա արդեն գիտեր, թե «ինչ  է անելու իր հող ու ջրի հետ», այնպես, ինչպես Պրահայում գիտեր, թե ինչ է լինելու Արցախի հետ։

Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրություն։ Եվ հիմա լուրջ հարցեր են ձևավորվում ուղղված նրան։

Ինչ վերաբերում է երեկվանից Հ1-ով ու մյուս հարթակներով միակողմանի զիջումները որպես մեծ հաջողություն ներկայացնող ՔՊ-ականներին, ապա սա իր հերթին առանձին թեմա է։

Տոտալիտար աղանդներում ղեկավարը (քարոզիչը) և հետևորդները սովորաբար ունենում են տարբեր շահեր, պատկերացումներ և հեռանկար։ Այն, ինչը կա ՄԵԿ հոգու պլաններում, ակնհայտորեն հասու չէ իր խմբակցությանը և թիմակիցներին։ Բայց միառժամանակ անում են նույն գործը։ ՄԵԿ հոգին, անշուշտ, գնալու է, բայց չեմ բացառում, որ նա ուզում է գնալ Հայաստանը դժոխքի վերածած պահին։ Իսկ արդյոք սեկտայի շարքերը և տարբեր աստիճանի մենեջները սա լա՞վ են հասկանում։

Փաստն այն է, որ երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. այն պահին, երբ գնում էին իրական հանրային քննարկումներ, ձևակերպվում են շատ լուրջ առաջարկներ, որոնք Հայաստանի դիրքերը կուժեղացնեին։ Ինչո՞ւ այդպես արվեց. այն պատճառով, որ ՆՐԱՆ պետք էր ոչ թե Հայաստանի դիրքերի ուժեղացում, այլ վաղօրոք ստվերում համաձայնեցված պլանի իրականացում։

Արձանագրենք նաև, որ դժվար պահին հանրությանը համախմբելու փոխարեն, իշխանությունը գնաց հանրությունը պառակտելու ճանապարհով։ Նման բան սովորաբար անում է թշնամու իշխանությունը։

Ու նաև հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները։ Իսկ գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930