Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես որ գնա, իրականություն են դառնալու մեր բոլոր մղձավանջային կանխատեսումները. «Հրապարակ»

Ապրիլ 20,2024 11:55

Երկու օր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելեց Տավուշ եւ որոշակիորեն փոխված տեքստեր ասաց, մեզ թվաց, թե ժողովրդի ձայնը տեղ է հասել, եւ երկիրը ղեկավարող անձը համապատասխան հետեւություններ է արել: Չէ՞ որ այս անգամ հայտարարել էր, որ տարածքները ոչ թե հանձնվելու են, այլ փոխանակվելու են եւ այլն։

Պարզվեց` Տավուշից գյուղերի հանձնումը, ճանապարհներ տալը, անկլավ կոչվածները զիջելը, Արցախից հրաժարվելը… ամեն ինչ իրական է եւ ընդամենը ժամանակի հարց: Այսպես որ գնա, իրականություն են դառնալու մեր բոլոր մղձավանջային կանխատեսումները` «Զանգեզուրի միջանցքի», ադրբեջանցի փախստականների վերադարձի, միջպետական ճանապարհները կորցնելու, Հայաստանը մասերի բաժանվելու եւ թուրք-ադրբեջանցի հրոսակների ոտքի կոխան դառնալու մասին: Մեզ մնում է միայն հասկանալ` ի՞նչն է այս իշխանություններին ստիպում անել այս ամենը եւ մնալ իշխանության գլխին:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930