«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը պնդում է՝ Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է:
-Պարո՛ն Հակոբյան, ծանո՞թ եք Տավուշում սահմանազատման մասով երեկ արված պաշտոնական հայտարարություններին, ինչպե՞ս դա կմեկնաբանեք, Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչ է լինելու Տավուշում:
-Ես չեմ տեսել այդ հայտարարությունը: Ես հոգնել եմ. ամեն ինչ ասել եմ, հենց ձեր օրաթերթի հետ զրույցում մի քանի անգամ ասել եմ՝ նայեցե՛ք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, էնտեղ ամեն ինչ գրված է, հերթով կատարվելու է:
-Այսինքն՝ Տավուշում կատարվո՞ղն էլ է բխում նոյեմբերի 9-ի փաստաթղթից:
Կարդացեք նաև
-Այո՛, 2 տարի առաջ ինչ ասել եմ, ուժի մեջ է:
-Պարո՛ն Հակոբյան, բայց այդ եռակողմ հայտարարությունը միայն Արցախին էր վերաբերում, ՀՀ ինքնիշխան տարածքից զիջումների մասին խոսք չկա այնտեղ:
-Մենակ Արցախին չի վերաբերում, Հայաստանին, Ադրբեջանին ու Ռուսաստանին էլ է վերաբերում:
-Եռակողմ փաստաթղթի ո՞ր կետի համաձայն է Տավուշում զիջումներ արվում:
-5-րդ կետի համաձայն:
-Պարո՛ն Հակոբյան, վարչապետի աշխատակազմից իբրեւ թե պարզաբանում են, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում ոչ թե 4, այլ 2,5 գյուղ է ստանում. ի՞նչ է սա նշանակում:
-Չգիտեմ, ես հայրենիքը գյուղով չեմ չափում:
-Պարո՛ն Հակոբյան, նաեւ կա համաձայնություն կողմերի միջեւ, որ սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին. սա ի՞նչ է ենթադրում, ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ:
-Իմ հայրենիքը հանձնել են Ադրբեջանին, ես փախստական եմ, գործ չունեմ, չեմ կարող ասել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում