Լրահոս
Օրվա լրահոսը

«Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» պատուհասը մենք ինքներս ենք բերել մեր գլխին․ «ՉԻ»

Ապրիլ 20,2024 10:25

Ինչո՞ւ պիտի ժողովուրդը կարևորեր պետության ապագա ղեկավարի կրթությունը, եթե տարիներ շարունակ պետական քարոզչամիջոցներով ու ռեսուրսներով ծաղրում էին առաջին նախագահի «տասը լեզու իմանալը», նրանից իշխանությունը խլած նախկին պարտկոմն էլ պարծենում էր, թե ինքը գիրք կարդացող տղա չի, ու պետական մտածողության հարգն իմացող որևէ մտավորական չէր ընդվզում դրա դեմ։ Ինչո՞ւ պիտի ժողովուրդը կարևորեր պետության ապագա ղեկավարի՝ բանակում ծառայած չլինելը կամ ղարաբաղյան կարգավորման հարցում որևէ դիրքորոշում չունենալը, եթե երկար տարիներ հասարակությանը համոզում էին, թե Ղարաբաղի հարց գոյություն չունի, այն վաղուց լուծված է, առաջին պատերազմում էլ հաղթել ենք ոչ թե պետական հմուտ ղեկավարման ու հազարավոր հերոսների շնորհիվ, այլ որովհետև կարողացել ենք «տեղը տեղին պատիվ տալ» ռուս գեներալներին։

Դե եթե կեղծիքն այնքան էր արմատավորվել, որ հերոս էր հռչակվում որևէ պայմանական «Շմայս», իսկ իշխանական փափկասուն տիկնայք լուսանկարվում էին կամուֆլյաժներով, ինչո՞վ էր նրանցից տարբերվում ապրիլյանից հետո ճիշտ նույնպիսի կամուֆլյաժով լուսանկարված ժպտադեմ Նիկոլը, կամ մի՞թե «Էրատո» ջոկատի ապագա մարտիկները պակաս գեղանի ու փափկասուն էին։ Ինչ վերաբերում է «քաղաքական թիմին», ապա մի՞թե հասկանալի չէ, որ եթե սկզբունքայնությունն ի սկզբանե բացառված էր, և հասարակությունը պիտի ընտրություն կատարեր թաղային հեղինակությունների ու փաբերում թրև եկող, բայց անգլերեն բլբլացող ջահելների միջև, ապա նախապատվությունը տրվելու է երկրորդներին։ Բա ուրիշ ո՞րը պիտի լիներ երկու տասնամյակ շարունակ հանրային գիտակցության մեջ «եռագույն բազեների» ու «սաքուլիկների» պաշտամունքի ձևավորման հետևանքը․ ճիշտ է, հասարակությունը պիտի սուսուփուս ընդուներ զանազան «Ալենչոներին», «Դիջեյ Էդոներին», «Շիշ բռնողներին» և այլն։

Այնպես որ՝ «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» պատուհասը մենք ինքներս ենք բերել մեր գլխին, որովհետև քսան տարի շարունակ համակերպվել ենք համատարած կեղծիքի հետ՝ առանց մտածելու հետևանքների մասին։ Ու հիմա էլ փորձում ենք պայքարել այդ հետևանքների դեմ՝ միամտաբար կարծելով, որ եթե սեպը սեպով են հանում, ուրեմն կեղծիքի դեմ էլ կարելի է կեղծիքով պայքարել։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930