Լրահոս
Օրվա լրահոսը

Քեզ ձեռք չենք տա… մինչև հաջորդ ամիս․ «ՉԻ»

Ապրիլ 20,2024 09:40

Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Տավուշի մարզում գտնվող Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրեմլի, Կըզըլ Հաջիլի գյուղերը փոխանցվելու են Ադրբեջանին:

«Արմենպրեսի» այն հարցին, թե նկարագրված գործընթացով Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը, վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են. «Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»:

«ՉԻ». Սա գիտե՞ք՝ ինչի է նման. որ հանցավոր խմբավորման անդամները գալիս են տոնավաճառում խանութ ունեցող առևտրականի մոտ ու ասում, թե էսքան փող պիտի տաս: Կոպիտ ասած՝ վրան «նալոգ» են դնում: Առևտրականն էլ հարցնում է՝ բա իմ քյարը ո՞րն է: Բանդիտներն էլ ասում են՝ քո անվտանգությունը, քեզ ձեռք չենք տա… մինչև հաջորդ ամիս:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930